Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

«Буревестник»-ի և «Посейдон»-ի մշակումը պատմական նշանակություն ունի ամբողջ 21-րդ դարի համար». Վլադիմիր Պուտին

«Буревестник»-ի և «Посейдон»-ի մշակումը պատմական նշանակություն ունի ամբողջ 21-րդ դարի համար». Վլադիմիր Պուտին
06.11.2025 | 12:22

«Դատաստանի օրվա» ռուսական զենքը 15-20 տարով առաջ է այս ոլորտում համաշխարհային զարգացումներից»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Կրեմլում «Буревестник» և «Посейдон» նախագծերի վրա աշխատող մասնագետների պարգևատրման արարողության ժամանակ բացահայտել է միջուկային մարտագլխիկով, ատոմային էներգետիկ կայանքով ու գլոբալ հեռահարության ռուսական «Буревестник» միջմայրցամաքային թևավոր հրթիռի որոշ բնութագրեր:

«Թռիչքի հեռահարության առումով «Буревестник»- ը, ինչպես հայտնի է, գերազանցել է աշխարհում հայտնի բոլոր հրթիռային համակարգերը,- ելույթ ունենալով լրագրողների առջև, ասել է Պուտինը։- Այն ունի թիրախին հարվածելու բարձր ճշգրտություն, որին հստակ, վստահորեն հասնում է նախապես հաշվարկված ժամանակում»:

ՌԴ նախագահը նշել է, որ այդ զենքի ստեղծման համար օգտագործվել են միայն հայրենական նյութեր: Նա պարգևատրել է «Буревестник»- ի և «Посейдон» անօդաչու ստորջրյա սարքի մշակողներին:

««Буревестник»- ի և «Посейдон»- ի մշակումը պատմական նշանակություն ունի ամբողջ 21- րդ դարի համար»,- նշել է Պուտինը և հավաստել, որ դրանց մշակումը թույլ է տվել ապագայի համար հսկայական հենք ստեղծել:

Նրա խոսքով՝ «Буревестник»- ի ստեղծումը կապահովի Ռուսաստանի անվտանգությունն ու կողմերի ռազմավարական հավասարությունը տասնամյակներ առաջ, ընդհուպ մինչեւ 21- րդ դարի վերջը:

«Буревестник»- ի և «Посейдон»- ի արտադրության տեխնոլոգիաները կարող են օգտակար լինել Լուսնի վրա կայան ստեղծելու համար:

«Դրանց կիրառումը մեզ թույլ կտա բեկումների հասնել ոչ միայն պաշտպանական-արդյունաբերական համալիրում, այլև բազմաթիվ քաղաքացիական ոլորտներում, նաև՝ Լուսնի վրա հեռանկարային կայանի համար»,- ելույթ ունենալով Կրեմլում, ասել է Պուտինը:

Պետության ղեկավարը նշել է նաև, որ ռուսական զենքի աշխատանքի նոր սկզբունքները խթան կհաղորդեն նոր տեխնոլոգիաների զարգացմանը, որոնք հնարավոր կլինի օգտագործել Արկտիկայի շելֆում: Բացի այդ, «Буревестник»- ի հետ կապված փորձը կարող է օգտակար լինել նոր համակարգիչների զարգացման համար: Այսպիսով, նոր զենքը կարող է օգտակար լինել ոչ միայն պաշտպանական նպատակներով, և դրանից պետք է օգտվել։

Պուտինը նաև բացահայտել է փորձարկումների մանրամասները, պատմել հոկտեմբերի 21- ին «Буревестник»- ի փորձարկման գոտում ՆԱՏՕ- ի հետախուզական նավի առկայության և այն մասին, որ ռուսական կողմը չի խոչընդոտել այդ նավի գործունեությանը, թույլ է տվել տեսնել «Буревестник»- ի աշխատանքը, ինչի շնորհիվ օտարերկրյա մասնագետները հնարավորություն են ստացել համոզվել նոր զենքի արդյունավետության մեջ:

«Կարծում եմ, դրանում համոզվել կարողացել են նաև արտասահմանցի մասնագետները, քանի որ հոկտեմբերի 21- ին «Буревестник»- ի գոտում և փորձարկումների ժամանակ մշտապես գտնվել է ՆԱՏՕ- ի հետախուզական նավը։ Մենք չենք խանգարել նրա աշխատանքին։ Թող նայեն»,- ասել է ՌԴ նախագահը։

«Комсомольской правда»- ի ռազմական մեկնաբան Վիկտոր Բարանեցի հավաստմամբ, այս ահեղ արտադրանքի հայտնվելը ռուսական ռազմավարական միջուկային ուժերի զինանոցներում էլ ավելի կավելացնի մեր թշնամիների գլխացավանքը, և էլ ավելի կամրապնդի Ռուսաստանի պաշտպանական հրթիռային վահանը։

Պուտինը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ռուսական նորագույն զենքն աշխարհում նմանը չունի։ Ավելին. ՌԴ նախագահը հայտարարել է միջուկային շարժիչներով հագեցած հեռանկարային թևավոր հրթիռների մշակման մեկնարկի մասին: Աշխատանքներն արդեն սկսված են: Նրա խոսքով՝ այդ մշակումները հետագայում թույլ կտան հիպերձայնային զենք ստեղծել։

Պետության ղեկավարն առանձնացրել է «Буревестник»- ի հզոր ու գերփոքր միջուկային ռեակտորների երևելի բնութագրերը: Դրանց ակտիվացումը տևում է ընդամենը մի քանի վայրկյան, մինչդեռ սովորական ռեակտորների համար այս գործընթացը կարող է տևել ժամեր կամ նույնիսկ մեկ օր:

«Նման էներգետիկ կայանքների հիման վրա արդեն ստեղծվում է սպառազինությունների նոր սերունդ,- ասել է Պուտինը:- Ավելին. սկսվել է միջուկային շարժիչներով թևավոր հրթիռների հաջորդ սերնդի մշակումը։ Դրանց արագությունն ավելի քան երեք անգամ կգերազանցի ձայնի արագությունը, իսկ հեռանկարում դրանք կդառնան նաև հիպերձայնային»:

Պետության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը կատարում է սպառազինությունների հետ կապված բոլոր ծրագրերն ինժեներների և աշխատողների շնորհիվ:

Պուտինի մյուս հայտարարությունը վերաբերվում է հինգերորդ սերնդի ծանր, բազմաստիճան, միջմայրցամաքային «Сармат» հրթիռային համալիրներին:

«Ընթացիկ տարում փորձնական- մարտական, հաջորդ տարի արդեն մարտական հերթապահության կդնենք «Сармат» ծանր միջմայրցամաքային հրթիռով համալիրները»,- տեղեկացրել է ՌԴ նախագահը:

Հարկ է ընդգծել, որ «Сармат» РС-28 հրթիռի երկարությունը, РБК- ի տեղեկացմամբ , 35,5 մետր է, տրամագիծը՝ 3 մետր, մեկնարկային քաշը՝ 208,1 տոննա, մարտական մասի (10- 15 մարտագլխիկների) ընդհանուր զանգվածը՝ մինչև 10 տոննա, թռիչքի հեռահարությունը՝ մինչև 18 հազար կմ: Սա նշանակում է, որ մեկ «Сармат» հրթիռը կարող է պարունակել մինչև 10 մեգատոն տրոտիլային համարժեքով միջուկային լիցք։ Դա ավելի քան 500 անգամ ավելի հզոր է, քան 1945 թվականին ԱՄՆ- ի կողմից Ճապոնիայի Հերոսիմա քաղաքի վրա նետված ատոմային ռումբի հզորությունը, ռումբ, որի պայթյունը 1945թ. վերջի տվյալներով հանգեցրել է 80 000 մարդու մահվան, հազարավոր այլ մարդիկ մահացել են հետագայում ճառագայթային հիվանդություններից, քաղցկեղից:

Ավելի վաղ ամերիկյան «The Washington Post» թերթը գրել էր, որ «Посейдон»- ը «Буревестник» թևավոր հրթիռի հետ միասին պատկանում է ռուսական «գերզենքին» և կարող է «փոխել խաղի կանոնները»:

Ուշադրության է արժանի նաև «Буревестник»- ի փորձարկումների մասին Պուտինի հայտարարություններին արևմտյան երկրների արձագանքը: ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփն անցել են սպառնալիքների՝ խոսելով այն մասին, որ ամերիկյան միջուկային սուզանավերը Ռուսաստանի ափերի մոտ են։

«Միջուկային շարժիչով թևավոր հրթիռն ամենամեծ անակնկալն էր»,- «New York Times»- ի փոխանցմամբ, ասել է Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի ավագ գիտաշխատող Դուգլաս Բարրին:- Այս մասին խոսվեց 60- ականներին, բայց շատ խոչընդոտներ առաջացան։ Այն, թե ինչ լրջությամբ են ռուսները կրկին դիմում այդ տեխնոլոգիային, շատ հետաքրքիր է»:

ՌԴ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը չի սպառնում այլ պետություններին և զարգացնում է սեփական միջուկային ներուժը, ինչպես և մյուս բոլոր միջուկային տերությունները: Սեփական միջուկային ներուժի զարգացումը, ներառյալ նորագույն համակարգերի փորձարկումները, երկրի ինքնիշխան իրավունքն է և պրակտիկա, որը կիրառում են բոլոր միջուկային տերությունները: Նախագահը հիշեցրել է, որ քննարկված բոլոր նախագծերը նախապես հայտարարվել են:

Ռուսական ռազմավարական սպառազինությունը 15- 20 տարով առաջ է արտասահմանյան մշակումներից։

««Դատաստանի օրվա» ռուսական զենքը 15- 20 տարով առաջ է այս ոլորտում համաշխարհային զարգացումներից»,- հարցազրույցում հայտնել է ռազմական փորձագետ Յուրի Կնուտովը:

Նման համակարգերի թվում փորձագետը նշել է «Орешник» և «Сармат» հրթիռային համալիրները, ինչպես նաև «Буревестник» թևավոր հրթիռը: Նրանցից յուրաքանչյուրն ունի յուրահատուկ հատկանիշներ, պարզաբանել է փորձագետը։

Կնուտովն ընդգծել է, որ ռազմավարական սպառազինությունների ոլորտում ռուսական մշակումներն աշխարհում նմանը չունեն: Հատուկ ուշադրություն է դարձվում այն համակարգերին, որոնք կարող են հաղթահարել գոյություն ունեցող ցանկացած հակահրթիռային պաշտպանության համակարգ:

«Орешник» հրթիռային համալիրն արդեն կիրառվել է մարտական պայմաններում ուկրաինական օբյեկտների դեմ՝ ցույց տալով 8- 19 րոպեում Եվրոպայի տարածքում թիրախները խոցելու ունակությունը:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 214

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ